ԴԻԼԻՋԱՆ
Տեսարժան վայրերը
Հաղարծին վանքային համալիր
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։ Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիսԿիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ,Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։ |
Գոշավանք
Գոշավանք(նաև Նոր Գետիկ) - հայկական վանք է ՀայաստանիՏավուշի մարզիԳոշ գյուղում։ Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1191-1196 թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ |
Աղավնավանք
12 - 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզիհամանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի սեղան կա։ Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է՝ ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարից։ Որմնասյուները միացնող կամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր վեղարով։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12 - 13-րդ դդ. վիմագրության արվեստին։ |
Աղջկաբերդ
Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։
Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ:
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։
Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին և Աղջկաբերդի դիմաց կառուցում է Մանթաշաբերդը և հաճախակի հարձակումներ գործում Աղջկաբերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա նորից զորք է ուղարկում վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։
Լուսանկարները տրամադրել է, Հովք վարչական շրջանի ներկայացուցիչ՝ Գրիգոր Գևորգյանը:

Մաթոսավանք
Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին` Շամախյան գյուղից ոչ հեռու։
Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։ Կան մի քանի տապանաքարեր։ Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։
Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ։ Այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի։

Ջուխտակ վանք
Հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։[1] Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։
Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը' «Ջուխտ»' նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում։ կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ) շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։ Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով շինություն է(8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա: 1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։