ԿՈԼՈԼԻԿ
/հայկական խոհանոց/.......Ոչխարի ազդրը առանձնացնել ոսկրից: Ոսկորներից արգանակ եփել...Պատրաստի արգանակը քամել...Միսը երկու անգամ մսաղացով աղալ: Աղացած մսին ավելացնել ձու, աղ,մանր կտրատված գլուխ սոխ,մաղադանոս, պղպեղ,այդ բոլորը լավ խառնել և փոքր գնդիկներ ձևավորել....Քամած տաք արգանակի մեջ գցել սոխառած. մսի գնդիկները, ընտրած և լվացած բրինձ, թարխուն,և կոլոլիկն եփել մինչև պատրաստ լինելը...Հարած ձուն բաց անել ջրով:Կոլոլիկը մատուցելուց առաջ բացած ձուն բարակ շիթով լցնել նրա մեջ, անընդհատ գդալով խառնելով,այնուհետև թողնել որ եռա...125 գր ոչխարի մսին՝ 30 գր բրինձ, 1/2 ձու, 40գր գլուխ սոխ, 10 գրհալած յուղ, 10 գր թարխուն, 5 գր մաղադանոս, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի..... |
Վարդագույն սանգրիա
1,5 լ չոր վարդագույն գինի 1,25 լ լիմոնադ 160 մլ նարնջի լիկյոր 2 լայմ 500 գ ձմերուկի միջուկ 2 ճաշի գդալ շագանակագույն շաքար Ինչպես պատրաստել Ձմերուկն ու լայմը կտրատել բարակ կտորներով և լցնել բանկայի մեջ: Ավելացնել շաքարը և նարնջի լիկյորը: Թողնել սենյակային ջերմաստիճանում 30 րոպե: Այնուհետև ավելացնել գինին և լիմոնադը. խառնել և լցնել բաժակները: |
Էկլեր
1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել կարագը: Կարագը հալվելուն պես ավելացնել ալյուրը: Այս ամենը խառնել փայտե գդալով, բովելով 3-5 րոպե: Խմորը թողնել լավ սառչի, սառելուց հետո հատ-հատ ավելացնել ձուն, որ ստացվի համասեռ զանգված: Ջեռոցը նախապես լավ տաքացնել, գդալի օգնությամբ լցնել խմորից և թխել 180 աստիճանում 30-40 րոպե: Կրեմ: Ջուրը, շաքարավազը, ալյուրը, կարագը, վանիլինը միասին լցնել եվ դնել կրակին: Լավ խառնելով եփել մինչև պնդանալը: Սառչելուց հետո լցնել էկլերների մեջ, վերջում ցանել շաքարի փոշի: |
Սառը սուրճ
Պատրաստման եղանակը Լուծել սուրճը ջրում, փակել բերանը և թողնել սենյակային ջերմաստիճանում 12 ժամով: Ստացված սուրճը քամել, դնել սառնարան երկու ժամով: Սուրճը կարելի է պահել հինգ օր և խնել մաս մաս՝ ավելացնելով սառույց: |