|
Աշխատանքային հանդիպում` <<ՀԱՅՔ>> տուր տուրիստական ընկերության հետ:
<<Dili tour Info>> կայքի հիմնադիրներ` Վաչե Գրիգորյանը և Դավիթ Շամբարյանը,<<ՀԱՅՔ ՏՈՒՐ>> տուրիստական ընկերության նախագահ` Վարդան Ավագյանի հետ քննարկել են զբոսաշրջության հիմնախնդիրներ և հանգամանալից խոսել են ոլորտի առանձնահատկությունների, առավելությունների մասին: Օրակարգում նշվեց զբոսաշրջության զարգացման ուղղիները Դիլիջանի տարածաշրջանում: Ձեռքբերվեց պայմանավորվածություն մշակելու համագործակցության ուղղիներ: Քննարկումը անցավ ջերմ, անմիջական մտնոլորտում, հանդիպումը եզրափակվեց լուսանկարվելով: Հավելենք, որ Ուռեկի հանգստային քաղաքում մատչելի տարբերակով հանգստի կարող են մեկնել նաև Դիլիջանի տարածաշրջանի մեր համաքաղաքացիները: Տեղեկատվությունը, dilitourinfo տուրիստական-տեղեկատվական կայքի: ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿԱՅՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
<<ԴԻԼԻՋԱՆ ԻՆՖՈ>>-ն փորձել է, նորաստեղծ կայքի հիմնադիրների հետ զրուցել կայքի ընթացիկ աշխատանքների, առանձնահատկությունների մասին: Շարունակվում է DILI TOUR INFO նորաստեղծ կայքի բուռն աշխատանքները: Կայքը կազմված է տարբեր բաժիններից, կայքի ընթերցողը կարող է գտնել տեղեկատվություն` քաղաքի զբոսաշրջային, կրթական, մշակութային, հանրային սպասարկման կառույցների մասին, տեղադրել գովազդ, առք ու վաճառքի հայտարարություն: Մեր հետ զրույցում հավելեց կայքի հիմնադիրներից` Դավիթ Շամբարյանը: Կայքի խմբագիր, համակարգող Վաչե Գրիգորյանը ասաց -. "Կայքի առանձնահատկություններից ասեմ, որ այն առաջինն է իր կառուցվածքով Դիլիջանի տարածաշրջանում: Նման նախագծի կարիքն ուներ մեր քաղաքը, կշարունակվեն երգերի պրեմիերաները, հարցազրույցները ճանաչված մարդկանց հետ: Այլ մանրամասներ կիմանաք կայքի հրապարակվելուց հետո: Տեղեկատվությունը` <<ԴԻԼԻՋԱՆ ԻՆՖՈ>>-ի: |
ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Աղավնավանք, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Դիլիջան համայնքում նախկին(Իջևանի շրջանի հարավ-արևելյան մասում), մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում։ Գյուղի մակերեսը 22,6 կմ քառակուսի է։ Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին, ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։ Այսօր տոնական տրամադրություն էր Աղավնավանքում: Իսկ առիթը մեկն էր՝ բոլորին <<ԱՂԱՎՆԱԿԱՆՉ>>-ով համախմբելով՝ նշել գյուղի 30 ամյակը: Գյուղում թևածում էր տոնական տրամադրություն, տոնական տաղավարները, ազգային, աշուղական և ջազային երգն ու պարը համեմված Աղավնավանքի զմրուխտե բնությամբ ներկաներին տեղափոխեց հեքիաթի կախարդական աշխարհ: Ներկաներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվ. գեղարվեստի դպրոցի պարի խմբի երեխաները, Երաժշտական դպրոցի սաները, <<ԱՎԵՏ>> բենդը և դիլիջանցի երգիչներ` Վաչե Գրիգորյանը, Սամվել Ղասաբյանը: Բացման խոսքում Դիլիջան համայնքի ղեկավար` Ա. Սանթրոսյանը երախտիքի խոսք ուղղեց Աղավնավանքի ղեկավարությանը և միջոցառման կազմակերպիչներին ու կարևորեց, որ Աղավնավանքն ունի բոլոր ռեսուրսներն ի նպաստ զբոսաշրջության զարգացման: Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավար Վ. Գրիգորյանը հայտնեց խորին շնորհակալություն բոլոր գործընկերներին, հյուրերին, ATP բարեգործական կազմակերպությանը, <<ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ>>, <<DILI TOUR INFO>> տուրիստական,գովազդային, տեղեկատվական կայքին, <<ԴԻԼԻՋԱՆ ԳԱՐԵՋՐԻ>> տնօրեն, ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանին, Դիլիջանի համայնքապետարանին, հանձինս պրն Ա. Սանթրոսյանին, ավագանու անդամներին, <<ԱՊԱԳԱ ՌԵԶՈԼՏ>> հյուրանոցի տնորեն Ա. Չիբուխչյանին գյուղում սոցիալական, զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու և համագործակցելու համար: Տոնական օրը ամփոփվեց տոնական հրավառությամբ, մասնակիցները հեռացան բարձր տրամադրությամբ, որպեսզի վաղը շարունակեն ուխտագնացություն դեպի գյուղի Սբ. Աստվածածին <<ԱԽՆԱԲԱԹԻ>> եկեղեցի:Շնորհակալություն Աղավնավանքի մեր գործընկերներին լուսանկարների համար: Տեղեկատվությունը` DILI TOUR INFO տուրիստական-տեղեկատվական կայքի: |
|
Վարձով տաղավարներ՝ նախատեսված 20-40 հոգանոց խմբերի համար: Սկսված 10.000 դրամից: Տաղավարները հարմար են ընկերական, ընտանեկան խնջույքների համար: Գտնվելով այստեղ, դուք կկտրվեք առօրյա հոգսերից, կվայելեք Դիլիջանի մաքրամաքուր օդը, հայկական ավանդական խորովածն ու գետակի անուշ կարկաչը: Հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, Ք. Դիլիջան Կամո փ <<Պալկովնիկի Ձոր>>: Ամրագրել ցանկացողները կարող են գրել նամակ մեր էջերին, խմբագրության էլ. փոստին` [email protected], կամ զանգահարել` 093 31-28-97 հեռախոսահամարին: Անմոռանալի հանգիստը երաշխավորվում է: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Փակիր աչքերդ, հայտնվիր Դիլիջանի հեքիաթում, շնչի’ր մաքրամաքուր օդը, զգա բնության թարմությունը: Տես օդի գույնը և լռության կատարելությունը ԴԻԼԻ ՏՈՒՐ ԻՆՖՈ կայք-ի ընկերակցությամ: Տեղին է հիշել` Ալլա Լևոնյանի հայտնի երգի խոսքերը .<<Գնամ հեռու ճամփաաներո’վ, հասնեմ սարերին>>..
Մեկնում ենք Հաղարծին, Պարզ լիճ, Գոշավանք: Հարմարավետ 7 հոգու համար նախատեսված մինիվեն մեքենայով, էքսկուրսիան մեկ անձի համար արժե 7500 դրամ: Գնի մեջ ներառվում է, Ուղևորափոխադրում, Փոքրիկ հյուրասիրություն: Զբոսանք, Լուսանկարում: Ամրագրելու համար գրել սոց ցանցերի մեր էջերին, կամ էլ.փոստին [email protected], կամ զանգահարել` 093 31-28-97 Կանխավ շնորհակալություն, հարգանքով` Ձեր՝ ՛՛ԴԻԼԻ ՏՈՒՐ ԻՆՖՈ կայքի խմբագրություն |